Բիզնեսի համար

Ինչու օգտվել մեր ծառայություններից

Հաշվի առնելով, որ մենք գործում ենք Հայաստանում, որտեղ հատապտղային շուկան սահմանափակ է, մենք գնահատում ենք արտաքին կապերը և համագործակցությունները: Հետևաբար, մեր ընկերության համար միջազգային բիզնես հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է:

Մենք ոչ միայն արտադրում ենք հատապտուղներ, այլև տարածում ենք հայկական արևի համը ամբողջ աշխարհով այդ փոքրիկ հատապտուղների միջոցով: Այդ իսկ պատճառով, մենք ուշադիր փաթեթավորում ենք և ապահով հասցնում ենք մեր հատապտուղները իրենց վերջնակետին՝ հետևելով, որ համապատասխան որակը պահպանվի:

Մենք միջազգային գործընկերների հետ աշխատելու մեծ փորձ ունենք և բազմիցս գոհացրել ենք նրանց առաջարկելով բաձրորակ հատապտուղներ: Մենք գնահատում ենք առողջ բանակցությունները և պրոֆեսիոնալ հիմքի վրա կառուցված ֆորմալ փոխհարաբերությունները, որոնք շատ կարևոր են մեր գործընկերների հետ ստաբիլ և երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու համար:

Հետևաբար, մենք որպես գործընկերներ քաղաքավարի ենք, միշտ պատրաստակամ օգնելու և ուշադիր ենք մանրուքներին, որպեսզի պոտենցիալ գործընկերներին առաջարկենք լավագույն տարբերակը:

Ready ? Get started now!
  • Զանգահարեք մեզ
    +374 98 11-10-20
  • Էլ․ փոստ
    [email protected]
  • Նաև այցելեք մեզ
    Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գյուղ Կամարիս, 8րդ փողոց, 1ին նրբանցք, 8 ջերմատուն
  • Հետեւեք մեզ

Կապվեք մեզ հետ բոլոր բիզնես հարցումների համար
Անուն պարտադիր դաշտ
Էլ․ փոստ պարտադիր դաշտ
Թեմա պարտադիր դաշտ
Հաղորդագրություն պարտադիր դաշտ
db.loader text