Our Technology
Մենք տեխնոլոգիական ներդրումներ ենք կատարել՝ ապահովելու որակյալ արտադրական գործընթաց և բարձրարժեք բերք։
-
ՍուբստրատՈրպես բույսերի աճի հիմք ընտրվել է կոկոսի մանրաթելը։ Այն բարենպաստ միջավայր է բույսերի հիդրոպոնիկ մշակության համար։ Կոկոսի մանրաթելի ֆիզիկական հատկությունները հարմար են ջրի փոխանակման, օդի թափանցելիության խթանման և աղերի կուտակման բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար։
-
Տնկման ՍկզբունքներՀայաստանում հիդրոպոնիկ տեխնոլոգիայով ելակի աճեցումը ծաղկամաններում (պոլիէթիլենային պարկերի փոխարեն) առաջինը կիրառվել է մեզ մոտ: Այս դեպքում կոկոսի սուբստրատը, ունենալով ավելի մեծ օդափոխանակության մակերես, ստեղծում է բույսի արմատների զարգացման համար առավել բարենպաստ միջավայր:
-
Բույսերի ՍնուցումՌոք Բերիի ջերմատներում և այգիներում օգտագործվում են միայն ծագման և որակի սերտիֆիկացում անցած բարձրորակ պարարտանյութեր:
Բույսերի պարարտացումը կազմակերպվում է արտերկրում իրականացվող տերևների, ոռոգման և դրենաժային ջրերի լաբորատոր փորձաքննության հիման վրա՝ հաշվի առնելով բույսի զարգացման շրջանը: -
ՈռոգումՌոք Բերի ընկերության ջերմատների և ինտենսիվ այգիների առանձին տեղամասերը հագեցած են ավտոնոմ կաթիլային ոռոգման համակարգերով: Այս համակարգը թույլ է տալիս ջրումները կառավարել եղանակային պայմաններին համապատասխան: Կաթոցիկների ճիշտ բաշխվածությունը նպաստում է ջրի և նրա մեջ լուծված աղերի համաչափ տարածմանը սուբստրատում:
-
Ծաղիկների ՓոշոտումՋերմատանը ծաղիկների փոշոտումն իրականացվում է իշամեղուներով, որոնց բնորոշ է խիտ մազածածկը և ակտիվ շարժունությունը: Վերջիններս բուծվում են բացառապես փոշոտում իրականացնելու համար:
Ինտենսիվ այգիների դեպքում մշակաբույսերի ծաղիկները նեկտարի աղբյուր են փոշոտող մեղուների համար, իսկ վերջիներս ապահովում են ծաղկի լիարժեք փոշոտումը՝ նպաստելով համաչափ պտուղների ձևավորմանը: -
Կլիմայի Կառավարում
Ջերմոցային օդափոխությունն իրականացվում է բույսերի, ջերմոցային երկկողմանի պատուհանների, օդափոխիչների և ածխաթթու գազի համակարգի միջոցով։ Բացի պատուհաններից, ջերմոցում անհրաժեշտ ջերմաստիճանը և խոնավությունը ապահովում են մառախուղի և ջեռուցման համակարգերը:
Այգիների շարային տարածքները ծածկված են սիզամարգերի մշակաբույսերով՝ անհրաժեշտ խոնավություն ապահովելու համար:
-
Բույսերի Պաշտպանություն
Վնասակար օրգանիզմների դեմ իրականացվում է ինտեգրացված պայքար՝ նախապատվությունը տալով կենսաբանական եղանակին: Այն ենթադրում է պայքար մակրո և միկրո օրգանիզմների միջոցով:
Օգտակար միկրոօրգանիզմները կիրառվում են օջախային տեղադրմամբ, իսկ միկրոօրգանիզմներով պայքարը իրականացվում է կենսաբանական պատրաստուկների միջոցով:
Տվյալների ամփոփման և թվայնացման արդյունքում կառուցվում է օրգանիզմների փոխհարաբերությունների սանդղակ։ Վերջինիս արդյունքների հիման վրա մշակվում է կենսաբանական վերահսկողության հետագա ռազմավարություն։
-
ԲերքահավաքՀատապտուղների բերքահավաքն իրականացվում է անմիջապես տուփերում, որոնց մեջ նախապես դրվում են 1մմ հաստությամբ ծակոտկեն բարձիկներ: Վերջիններս կանխում են պտուղների շուրջ հավելյալ խոնավության առաջացումը: Հատապտուղները տուփերում դասավորվում են տեսակավորվելով՝ ըստ չափերի: Այնուհետև տուփերը շարվում են արկղերում, որոնք սայլակներով անմիջապես տեղափոխվում են սառնարան:
-
Հետբերքահավաքային Շրջան
Արտադրության կազմակերպման կարևոր նախապայմաններից է արտադրական տարածքի և հատկապես հատապտուղների հետ անմիջապես առնչվող առարկաների սանիտարական նորմերի ապահովումը ինչպես նաև բեռնափոխադրող միջոցների ախտահանման գործընթացը, որը թույլ է տալիս սպառողին մատակարարել առավել անվտանգ արտադրանք:
Հետբերքահավաքային շրջանում հատապտուղները անցնում են արագ սառեցման փուլ, որի ժամանակ պտուղների ջերմաստիճանը կտրուկ իջեցվում է, ինչը նպաստում է արտադրանքի ապրանքային տեսքի երկար պահպանմանը: Այնուհետև, փաթեթավորման սրահում հատապտուղները կշռվում, տեսակավորվում, փաթեթավորվում են և տեղափոխվում սառնարան-պահեստ:
Ընկերության հիմնական և հարակից արտադարանքները իրացվում են Հայաստանում, ԵՏՄ և Պարսից ծոցի արաբական երկրներում: Արտահանումը իրականացվում է ինչպես ցամաքային (բեռնափոխադրող մեքենաներով), այնպես էլ օդային ճանապարհներով, իսկ հատապտուղների արտադրական տեսքի պահպանման համար բեռնափոխադրումն իրականացվում է անհրաժեշտ ջերմային ռեժիմում: