Մեր Մասին
Ռոք Բերի ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերին, ԱՊՀ տարածաշրջանում հատապտուղների առաջատար արտադրողն է, որն իրականացնում է հատապտուղների արտադրություն տեխնոլոգիապես հագեցած ջերմատներում և ինտենսիվ այգիներում:
Հատապտուղների արտադրությունը իրականացվում է ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կամարիս գյուղում։ Սկսելով 5 հա ելակի ջերմատնից՝ ընկերությունը ներկայումս ընդլայնել է իր արտադրությունը ընդհուպ մինչև 11 հա ելակի ջերմատների և 6 հա այլ հատապտուղների այգիների։
Ընկերության գործունեության առաջին օրվանից, Ռոք Բերին շեշտը դրել է բարձրորակ հատապտուղների արտադրության վրա՝ մշակելով հոլանդական, իտալական և բրիտանական հայտնի ընկերությունների լավագույն սորտերը։ Տեխնոլոգիական հսկայական ներդրումների, բարձրարժեք բույսերի մշակման և նվիրված պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ՝ Ռոք Բերի հատապտուղները առանձնանում են իրենց տեսքով, համով և օգտակար հատկություններով:
Բացի հատապտուղներից, ընկերությունն արտադրում է նաև մեղր և մոշի մուրաբա:
Ռոք Բերիները և համեղ են և հարուստ վիտամիններով ու մանրաթելերով՝ կատարյալ ամենօրյա օգտագործման համար:
Կարճ փաստեր
-
տոննա հատապտուղների տարեկան արտադրություն
-
աշխատողներ
-
հեկտար բարձր տեխնոլոգիական ջերմոցներ
-
հեկտարներով ինտենսիվ այգիներ
-
մետր բարձրության վրա
-
գործընկերներ ամբողջ աշխարհում
Մեր Առաքելությունը
Ռոք Բերիի առաքելությունն է դառնալ հատապտուղների շուկայի առաջատար՝ ապահովելով բարձրորակ արտադրանք և ստեղծելով նոր շուկայական միտումներ գյուղատնտեսության ոլորտում:
Մեր Նպատակը
Ռոք Բերիի նպատակն է՝ արտադրել ամենաբարձր որակի հատապտուղները առողջ միջավայրում:
Մեր Արժեքները
-
Ազնվություն։ Մենք թափանցիկ ենք մեր գործընկերների և հաճախորդների հետ՝ նրանց հետ երկարաժամկետ կայուն հարաբերություններ ապահովելու համար:
-
Նորարարություն. Մենք ձգտում ենք գոհացնել մեր բոլոր հաճախորդներին՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ և արտադրելով բարձրորակ հատապտուղներ:
-
Թիմային աշխատանք. մենք ավելի ուժեղ և ավելի լավն ենք, երբ միահամուռ աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար:
- Սեր. Մենք սիրով ենք կատարում մեր աշխատանքը և սիրով ենք մատուցում այդ աշխատանքի արդյունքները՝ մեր բարձրորակ հատապտուղները մեր սպառողներին
- Մենք մեր առաջին ջերմոցը գործարկել ենք 2019 թվականին և սկսել ելակի արտադրությունը 5 հա բարձր տեխնոլոգիական ջերմոցում։ Մենք մեծ ներդրումներ ենք կատարել՝ ապահովելու բարձրորակ արտադրություն, շահելու մեր գործընկերների վստահությունը և վայելելու մեր սպառողների սերը։
- Ներկայումս մեր գործունեության տարածքը կազված է 17 հեկտար բարձր տեխնոլոգիական ջերմոցներ և այգիներ, ինչը զգալիորեն մեծացրել է մեր արտադրության ծավալը:
- Ի սկզբանե մեր ելակները արտադրվել են ամբողջ տարի։ Բացի ելակը, մենք ունենք ազնվամորու, մոշի, հապալասի, փշահաղարջի ևհաղարջի սեզոնային արտադրություն։
- Ներկայումս մենք Հայաստանում հատապտուղների առաջատար արտադրողն ենք և փորձում ենք խթանել տեղական գյուղատնտեսության արդյունաբերականացումը՝ օրինակ ծառայելով տեղի ձեռներեցներին: Մենք ձգտում ենք ընդլայնել մեր արտադրությունը և Հայաստանը դարձնել հատապտղային աշխարհի կենտրոններից մեկը։
-
Զանգահարեք մեզ+374 98 11-10-20
-
Էլ․ փոստ[email protected]
-
Միևնույն ժամանակ ստացեք մեր վերջին նորություններըssssssssssssssssss
-
Նաև այցելեք մեզՀայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գյուղ Կամարիս, 8րդ փողոց, 1ին նրբանցք, 8 ջերմատուն
-
Հետեւեք մեզ