Ռոք Ազնվամորի

Նուրբ և Քաղցր
Ազնվամորին հարուստ է սննդարար նյութերով: Ազնվամորու օգտագործումը համարվում է իմունային համակարգի ամրապնդման լավագույն միջոցը։ Մեր ազնվամորիները քաղցր են, նուրբ և անմահական համեղ:
  • Մենք ընտրել ենք լավագույն սորտերի ազնվամորու մշակաբույսերը, որոնք տալիս են մեծ, անուշաբույր, համեղ և դիմացկուն ազնվամորիներ:
    Ընտրելով հոլանդական բարձրարժեք բուսատեսակները՝ մենք վստահորեն կարողացել ենք գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդներին:

    Բացի որակին ուշադրություն դարձնելուց, մենք նաև շեշտադրեւմ ենք կատարում շրջակա միջավայրի կայունության վրա: Հարկ է նշել, որ մեր ինտենսիվ այգիները էկոլոգիապես մաքուր են և չեն վնասում շրջակա միջավայրին:
  • Մեր բույսերը տալիս են բարձրարժեք ազնվամորի, որը թարմ է մնում մինչև 14 օր։
    Ազնվամորիները հարմար են արտահանելու և մեր տեղական գործընկերներին երկարատև պահպանման ժամկետ առաջարկելու համար:
     
    Ազնվամորին տուն տանելուց հետո դրանք պահեք սառնարանում +4 աստիճան C ջերմաստիճանի պայմաններում՝ թարմ պահելու համար: Երբ ցանկանում եք վայելել մեր ազնվամորու համի ողջ գունապնակը, հասցրեք դրանք սենյակային ջերմաստիճանի և լվացեք ուտելուց անմիջապես առաջ:
Սննդանյութեր
  • 1.2 գ
    Սպիտակուցներ
  • 12 գ
    Ածխաջրեր
  • 0.6 գ
    Ճարպեր
  • 4 գ
    Շաքար
  • 6.5 գ
    Սննդային մանրաթելեր
  • 26.2 մգ
    Վիտամին Ց
Ազնվամորու Օգտակարությունը
  • Ազնվամորին իր փոքրիկ մարմնում պարունակում է մեծ քանակությամբ սննդանյութեր, որոնք տարբեր առումներով օգտակար են մեր օրգանիզմների համար։
  • Ազնվամորին ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող և ցավազրկող հատկություն և նույնիսկ կարող է փոխարինել ասպիրինին:
  • Ազնվամորին նվազեցնում է արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը արյան մեջ և բուժում աթերոսկլերոզը:
  • Այս հատապտուղները օգտագործվում են մարսողությունը լավացնելու համար և խորհուրդ են տրվում լուծի և փսխման դեպքում։
  • Իր պարունակած վիտամին Ց-ի շնորհիվ ազնվամորին նպաստում է կոլագենի արտադրությանը, կանխում կնճիռների առաջացումը և վերականգնում է արևից առաջացած մաշկի վնասվածքները :
  • Ազնվամորին ամրացնում է արյան անոթների պատերը, խորհուրդ է տրվում այն ներառել ինֆարկտով հիվանդների սննդակարգում։
  • Քանի որ ազնվամորին հագեցնող է և ցածր կալորիականությամբ, դրանց հաճախակի օգտագործումը նպաստում է քաշի կորստին:
Ինչու՞ ընտրել Ռոք Բերի ազնվամորին։
  • Նուրբ

  • Թարմ

  • Քաղցր

  • Յուրահատւկ

db.loader text