Ռոք Բերի Մեղր
Բուրավետ Քաղցրություն
Այս ոսկեգույն և ծորուն մեղրը ձեր կյանքը կլցնի քաղցրությամբ և ծաղկային թարմությամբ:
-
Մեր մեղուները փոշոտում են բույսերի ծաղիկները և հավաքում քաղցր մածուցիկ նեկտար, որից պատրաստվում է ամենահամեղ մեղրը:Ռոք Բերի մեղրն արտադրվում է էկոլոգիապես մաքուր միջավայրում՝ մոշի և ազնվամորու ծաղիկներից: Մենք հարյուրավոր հատապտուղների սորտերից ընտրել ենք լավագույնները, և դրանց յուրահատուկ համն արտացոլվում է նաև մեղրի մեջ։
-
Ռոք Բերի Մեղրն ունի յուրահատուկ բուրմունք և համ, որը տարբերվում է ցանկացած այլ մեղրից։Այն ամբողջովին բնական է և չի պարունակում արհեստական հավելումներ կամ բաղադրիչներ (օրինակ՝ շաքար):Մեր մեղրը, որը չպաստերիզացված է, շատ նուրբ է և պետք է պահել չոր տեղում՝ արևի լույսից հեռու: Հարկ է նշել, որ մեղրը բյուրեղանում է ձմռանը, քանի որ դա տեղի է ունենում բնական բաղադրության շնորհիվ: Թանձրացած հում մեղրը նույնքան համեղ և օգտակար է, որքան սովորական վիճակում։
Մեղրի Օգտակարությունը
- Մեղրը հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են նատրիումը, կալիումը, երկաթը, մագնեզիումը, ցինկը և այլն, որոնք անհրաժեշտ են մեր առողջության համար:
- Հակաօքսիդանտներով հարուստ մեղրը կանխում և նվազեցնում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների հետևանքները:
- Մեղրը բուժում է մրսածությունը, հազը և բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսների նկատմամբ։
- Մեղրը օգնում է բալանսավորել մաշկի բակտերիաները, նվազեցնում է բշտիկները և նույնիսկ նպաստում վերքերի և սպիների վերականգնմանը:
- Հում մեղրը լավ միջոց է կոկորդի և հազի դեմ, հատկապես երեխաների համար։
- Մեղրի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկությունները պաշտպանում են ուղեղը և կանխում հիշողության կորուստը:
Ինչու՞ ընտրել Ռոք Բերի մեղրը։
-
Բնական
-
Առողջարար
-
Քաղցր
-
Յուրահատուկ